ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Սև ծովում կործանված Տու-154-ի առաջին «սև արկղը» դուրս են բերել ծովի հատակից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ուժային կառույցների աղբյուրը:
Ավելի վաղ փրկարարները հաղորդել էին, որ հայտնաբերել են օդանավի պոչի հատվածի բեկորները, որտեղ գտնվել է ինքնագրիչ սարքը:
«Սև արկղերի» տվյալները մասնագետներին կօգնեն պարզել ողբերգության պատճառները:
ԱԴԾ-ն դիտարկում է օդանավի անսարքության, շարժիչում կողմնակի առարկայի հայտնվելու, օդաչուների սխալի և անորակ վառելիքի վարկածները:
Հատուկ ծառայություններն ահաբեկչության նախանշաններ դեռևս չեն գտել:
Սիրիա ուղևորվող ՌԴ ՊՆ Տու-154 օդանավը կործանվել է կիրակի առավոտյան, Սոչիի մերձակայքում: Օդանավում 92 մարդ է եղել` 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Նյութի ռուսերեն տարբերակը