00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվարթնոց» օդանավակայանում կանխել են թմրանյութի արտահանման փորձը

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի ճամպրուկում թմրանյութ են հայտնաբերել, ուղևորին ձերբակալել են, թմրանյութն` առգրավել։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ: Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց:

Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետևել և բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք:

Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին և Արթուր Գրիգորյանին, ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առևտրային գործունեությամբ:

Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4 տոննա պարենային և տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:

Լրահոս
0