ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը համապատասխան հոգեմետ դեղեր է ստացել. նա «դեպրեսիվ սինդրոմ» աշխտորոշմամբ հաշվառված է եղել Սպիտակի հոգեբեժարանում։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Քննչական կոմիտեի տարածած տեսանյութում նշվում է, որ 45-ամյա կինը հաշվառված է եղել Սպիտակի հոգեբուժարանում:
Քննությունը կպարզի, թե ինչպես է հոգեբուժարանում հաշվառված կինը որպես ուսուցչուհի աշխատել դպրոցում։
Նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 45-ամյա կինը քիմիայի ուսուցչուհի է աշխատել Լոռու մարզի Սարալանջ գյուղում: Մրցութային կարգով հաղթահարել էր մանկավարժների համար նախատեսված քննություններն ու ընդունվել աշխատանքի: