ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: