Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Դեկտեմբերի 12-ին կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։
Այս պահի դրությամբ դաշինքը ներկայացնում է երեք ուժ, սակայն կողմերը չեն բացառում, որ այն կարող է ընդլայնվել։ Այդ մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։