ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Դերասանուհի Ժենյա Մկրտումյանը «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հանկարծամահ է եղել։ Նրան չեն կարողացել որևէ օգնություն ցուցաբերել, քանի որ ամեն ինչ արագ է տեղի ունեցել:
Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր, ծնվել էր 1948 թվականին, Երևանում: Նա հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին էր։ Հեռուստադիտողները նրան ճանաչում են որպես «Կարգին սերիալի» Ջեմմա: