ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոտք-Քարվաճառ և Շիրակի մարզի ավտոճանապարհները, հայտնում է ԱԻՆ-ը: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզ Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գյումրի, Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:
Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: