ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Լ. Վարդանյանի խոսքով` ինչպես և կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օրերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ձյան շերտը կազմել է 10-15 սմ:
Լ. Վարդանյանը հայտնեց, որ տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն կներթափանցի հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով —1, —3-ի:
Նյութի ռուսերեն տարբերակը