ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռը, որն անհետացել էր Սոչիի շրջանում, ընկել է Սև ծովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տու-154 ինքնաթիռն անհետացել էր ռադարներից կիրակի առավոտյան:
Այն թռել է Ադլերի օդանավակայանից, բայց մի քանի րոպե անց կորել է ռադարների էկրաններից: «Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 8 անդամներ և 84 ուղևոր», — հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ուղևորների թվում եղել են Ալեքսանդրովի անվան համույթի արտիստներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանք մեկնում էին Սիրիա՝ ռուս զինվորականներին Նոր Տարվա կապակցությամբ շնորհավորելու համար: Բեկորները գտել են ափից 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը: Բացի այդ, ափից հինգ կիլոմետր հեռավորության վրա նկատվել են անձնական իրեր, որոնք, հավանաբար, պատկանել են կործանված ինքնաթիռի ուղևորներին: Ինքնաթիռի բեկորներ են գտել Սոչիի ափից 1,5 կմ հեռավորությամբ՝ 50-70 մ խորության վրա, հաստատել են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նյութի ռուսերեն տարբերակը