ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի X-ֆակտորի յոթերորդ եթերաշրջանի հաղթողի անունը հայտնի է դարձել դեկտեմբերի 24-ին կայացած գալա-համերգի ժամանակ:
Հաղորդավար Օքսանա Մարչենկոն լարված դադարից հետո հայտարարել է, որ հաղթող է դարձել Սևակ Խանաղյանը՝ Անտոն Սավլեպովի սանը, գրում է ուկրաինական ՄԻԳ հրատարակությունը: Նրան ընտրել են եզրափակիչ անցած յոթ մասնակիցներից: Մրցանակը կազմել է 1 միլիոն գրիվեն:
X-ֆակտորի յոթերորդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը գալա-համերգի ժամանակ նվաճել է հանդիսատեսի սրտերը՝ կատարելով «Я падаю в небо» լիրիկական երգը:
Սևակ Խանաղյանը ծնվել է Հայաստանում: 7 տարեկանում հայրը սովորեցրել է նրան նվագել սինթեզատոր, ավարտել է երաժշական դպրոցի ակորդեոնի դասարանը: 2014թ-ին Սևակն ընդունվել է Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիա:
Սևակն իր կյանքի ամենավառ իրադարձությունը համարում է որդու՝ Բագրատի ծնունդը: Սևակը մասնակցել է «Գլխավոր բեմ» և «Ձայն» ռուսական երաժշտական նախագծերին:
Նյութի ռուսերեն տարբերակը