ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
ՌԴ պաշտպանության նախարարության ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմիններ, մասնագետները շարունակում են որոնողական աշխատանքները Սև ծովում:
Մահացածների ցուցակում կա ԶԼՄ-ների 9 ներկայացուցիչ Առաջին ալիքից, ՆՏՎ-ից և «Զվեզդա» հեռուստաալիքից: Կործանված ինքնաթիռում գտնվել է 92 մարդ՝ ներառյալ Ռուսաստանի երեք դաշնային հեռուստաալիքների ներկայացուցիչները:
Նյութի ռուսերեն տարբերակը