ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Սանտա Կլաուսն արդեն բեռնել է նվերներով կախարդական սահնակն ու մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության, որպեսզի հասցնի ուրախացնել ամբողջ աշխարհի երեխաներին՝ կաթոլիկ Սուրբ ծննդյան լուսավոր տոնի կապակցությամբ, գրված է հյուսիսամերիկյան աշխարհամասի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարության (NORAD) կայքում, որի վրա է դրված մոլորակով Սանտայի տեղաշարժման նկատմամբ հսկողություն իրականացնելու առաքելությունը:
Ըստ ժամանակացույցի, Սանտա Կալուսն ու նրա օգնական Ռուդոլֆ եղջերուն, վերջին հրահանգները տալով էլֆերին և կերակրելով 9 հավատարիմ եղջերու ընկերներին, այսօր ցերեկը ճամփա են ընկել Հյուսիսային բևեռից:
Դժվար ճանապարհ է սպասվում, չէ՞ որ Սանտա Կլաուսը մոտ 117 կգ քաշ ունի, բացի այդ՝ հազար տոննայի չափով նվերներ է հավաքել: Կախարդական տրանսպորտային միջոցի երկարությունը, լայնությունն ու բարձրությունը չափվում է շաքարային ձողիկներով և կոնֆետներով: Այն պատրաստելու համար մեծ քանակության վանաշաքար է օգնագործվել:
Դե ինչ, ծնողները կհետևեն, որ երեխաները չչարաշահեն քաղցրավենիքներն ու կոնֆետները, իսկ բոլոր ցանկացողները կկարողանան առցանց ռեժիմով հստակ իմանալ, թե որտեղ է գտնվում կախարդական պապիկն այդ պահին http://www.noradsanta.org կայքում, որտեղ Սանտայի 61 շուրջերկրյա ճանապարհորդություններին են ուշադիր հետևում ամերիկացի և կանադացի զինվորականները:
Այս տարի ամենից շատ նամակներ Սանտան ստացել է Չինաստանից, Լեհաստանից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից:
Նյութի ռուսերեն տարբերակը