ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս է ներկայացրել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության մանրամասները։ Այդ մասին հայտնում է russian.rt.com-ը ։
Երկու երկրների նախագահները կարևորել են ռուսական և թուրքական իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունն այդ հարցում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև Սիրիայի հարցը։
Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպանը սպանվել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ին՝ լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալիս։ Նրան սպանել է թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը: