ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի, Sputnik. Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է:
Այս մասին ֆեյբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Օդի ջերմաստիճանը այսօր առավոտյան հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: «Օրինակ Երևանում եթե երեկ 10:00-ին —17…-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ —10…-12 աստիճան է»,-տեղեկացնում է Գագիկ Սուրենյանը:
Նյութը ռուսերեն տարբերակը