ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնելու համար «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում պայքարում էին Արծվիկը և Մարտան:
Հաղթողը որոշվել է սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով:
Շնորհավորում ենք Արծվիկին եւ փայլուն ելույթ ու հաղթանակ մաղթում «Եվրատեսիլ 2017»-ում:
Հիշեցնենք, որ sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով:
Նյութի ռուսերեն տարբերակը