ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սոցիալական ցանցերում տարածված «Հերոսների գործակալություն» նախագիծը հանդես է եկել ավելի քան 20 մարդու կյանք փրկած Շավարշ Քոչարյանին պարգևատրելու առաջարկով, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նախագծի պրոդյուսեր և հիմնադիր Դմիտրի Կիմը:
«Ես համոզված եմ, որ պատահականությունները պատահական չեն: Երբ դու գլխավոր նպատակ ունես և գնում ես դեպի այդ նպատակ, քո ճանապարհին ճիշտ մարդիկ են հայտնվում: Դա տիեզերքի օրենքն է», — ասել է Կիմը:
Շավարշ Կարապետյանը ելույթ է ունեցել Synergy Global Forum-ում «Սխրանքներ կատարած 7 անձինք» նախագծի շնորհանդեսի շրջանակում:
Կարապետյանի մասին տեսահոլովակը շատ է հուզել բոլոր ներկաներին. պատմության հենց սկզբում նրանք ոտքի են կանգնել, իսկ վերջում հոտնկայս ծափահարել են:
Նախագծի մասնակիցները պատրաստվում են նամակ գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Շավարշ Կարապետյանին հերոսի կոչում շնորհել: «Հերոսների գործակալությունը» հույս ունի, որ նախագահը չի անտեսի խնդրանքը և արդարացի պարգևը վերջապես կգտնի իր հերոսին:
1976 թ. սեպտեմբերի 16-ին 23-ամյա Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Տեսնելով վթարի հետևանքով լճում հայտնված տրոլեյբուսը, նա անմիջապես նետվել է ջուր, ոտքերով կոտրել տրոլեյբուսի հետին ապակին և դուրս բերել 20 ուղևորի։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ, ու հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։
Նյութի ռուսերեն տարբերակը