ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության ինքնաթիռում նռնակով տղամարդ կա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Times of Malta թերթին։
Տղամարդը հայտարարել է, որ ինքնաթիռի բոլոր ուղևորներին ազատ կարձակի այն դեպքում, եթե իր պահանջները կատարվեն։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ պահանջներ ունի առևանգողը։
Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ինքնաթիռն առևանգած անձինք երկուսն են, և նրանք սպառնացել են պայթեցնել օդանավը։
Տղամարդը հայտարարել է, որ Լիբիայի նախկին նախագահ Մուհամար Քադաֆիի կողմնակիցներից է։
Մալթայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ լիբիական ինքնաթիռը Սաբհա քաղաքից շարժվել է Տրիպոլի, սակայն հետո փոխել է ընթացքը և վայրէջք կատարել Մալթայում։ Նախնական տվյալով` ինքնաթիռում 118 մարդ կա։
Նյութի ռուսերեն տարբերակը