ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Լիբիական Afriqiyah Airways ընկերության ինքնաթիռն առևանգածը գողացած անձինք հանձնվել են իշխանություններին։ Այս մասին հայտնում է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը Twitter-ի իր էջում։
Afriqiyah Airways ընկերության ինքնաթիռը, որը ներքին չվերթ էր իրականացնում Սեբհայից դեպի Տրիպոլի, առևանգվել էր և ուղևորվել Մալթա։
Բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել բոլոր ուղևորները և անձնակազմի անդամների մեծ մասը։ Նրանք ինքնաթիռից դուրս են եկել երեք խմբով։
ԶԼՄ-ների տվյալներով` առևանգողները պահանջել են բանտից ազատ արձակել Մուհամար Քադաֆիի որդուն։
Նյութի ռուսերեն տարբերակը