Փաշիկ Ալավերդյան
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփում է տարին և խոսում ծանրամարտում մեր ունեցած ձեռքբերումների և կորուստների մասին։
«Առաջ մենք հիմնականում աչքի էինք ընկնում թեթև և միջին քաշային կարգերում: Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, մեր ծանրորդները արդյունքի են հասնում ծանր և գերծանր քաշային կարգում»,-նշում է գլխավոր մարզիչը։
Փաշինյանի խոսքով` երիտասարդական ու պատանեկան հավաքականների արդյունքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ լավ մարզիկներ: Նա գտնում է, որ մենք նաև ապագայի մասին պետք է մտածենք, որպեսզի ոչ միայն 2020 թվականին ունենանք լավ թիմ, այլ նաև 2024-ին: