00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը շնորհավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին

© presidentПо случаю Нового года и Святого Рождества Президент пригласил на приём представителей СМИ
По случаю Нового года и Святого Рождества Президент пригласил на приём представителей СМИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ շնորհավորել Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:

Իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ անցնող 2016 թվականն արդեն իսկ խորհրդանշական էր, քանի որ մենք տոնեցինք մեր անկախ պետականության 25-ամյակը:

«Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք»,-ասաց ՀՀ նախագահը:

© presidentՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների գալիք տոները
По случаю Нового года и Святого Рождества Президент пригласил на приём представителей СМИ - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների գալիք տոները

Նախագահի խոսքով` այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին:

«Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը:

Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք:

© presidentՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին - Sputnik Արմենիա
1/4
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին
© presidentՍերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը - Sputnik Արմենիա
2/4
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
© presidentՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ - Sputnik Արմենիա
3/4
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ
© presidentՍերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը - Sputnik Արմենիա
4/4
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
1/4
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին
2/4
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
3/4
ՀՀ նախագահը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ
4/4
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը»,-ասաց Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներին` այդ օրերի աշխատանքի և համերաշխության համար:

«Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել:

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում:

Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են»,-նշեց նախագահը:

Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովրդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է:

© presientՍերժ Սարգսյան
По случаю Нового года и Святого Рождества Президент пригласил на приём представителей СМИ - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան

«Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք: Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որպեսզի կարողանաք ցորենը զատել որմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու:

Առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով:

Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց»,-շեշտեց ՀՀ նախագահը:

Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն, արևշատություն և խաղաղություն: «Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, և որ ամենակարևորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմաններից մեկն է»,-իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0