ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ ժամը 9-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և բացահայտ հափշտակել պարկը, որի մեջ եղել է 7.000.000 դրամին համարժեք գումար, և դիմել փախուստի: Այս լուրը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մեզ հայտնեցին նաև, որ կասկածյալն այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը:
Ա. Վանյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: