ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև նյութեր պատրաստել ու ներկայացնել 2016 թվականի հաշվետվությունները, 2017 թվականի գերակա խնդիրները, ներկայացնել ծրագրերը՝ կոնկրետ պատասխանատուներով:
«Գերակա խնդիրների և միջոցառումների ծրագիրն այսօր կառավարությունում է, խնդրում եմ ամփոփել, ռևիզիա անել՝ ինչն է ճիշտ, ինչը ոչ»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարեց քննարկել զբոսաշրջության կոմիտեի և ավիացիայի կոմիտեի ներկայացրած առաջարկությունները վիզաների հայեցակարգի վերաբերյալ և լուծել այդ հարցը: