ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ճապոնիայի Իտոիգավա (Նիիգատա պրեֆեկտուրա) քաղաքի իշխանությունները դիմել են հարևան քաղաքների իշխանություններին` խոշոր հրդեհը հանգցնելու խնդրանքով։ Այն ընդգրկել է ավելի քան 140 շինություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 10։30-ին, չինական ռեստորանի շենքում, որից հետո կրակն արագ տարածվել է հարևան շինություններում։
Հրդեհի տարածքից տարհանվել է մերձակա 270 շենքերի գրեթե 600 բնակիչ: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Արդեն մի քանի ժամ շարունակվող հրդեհաշիջման գործողությունը դժվարանում է ուժեղ քամու պատճառով, որի հետևանքով կրակն իր ճիրաններ է վերցնում հարեւան փայտե շինություններին, այդ թվում՝ մասնավոր տներին և խանութներին:
Վերջին տվյալներով՝ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել ծխից թունավորված երկու մարդ: