ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի-Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին: