00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդու իրավունքների պաշտպանը Ռուսաստանում հատուկ ներկայացուցիչ կունենա

© Sputnik / Nelli Danielyan Омбудсмен Армении Арман Татоян и Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова
Омбудсмен Армении Арман Татоян и Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպաններն այսուհետև երկու երկրներում կունենան հատուկ ներկայացուցիչներ: Համագործակցության այս նոր ինստիտուտը կգործի այսօր Երևանում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ու ՌԴ ՄԻ հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի ստորագրած հուշագրով:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ավելի քիչ են դիմում Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին: Այս մասին այսօր Երևանում հայտնեց ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան՝ հիշեցնելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում ստացել են աշխատանքային նույն իրավունքները, ինչ այդ երկրի քաղաքացիները: Աշխատանքի հատուկ թույլտվություն ստանալու կարիք այլևս չկա:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` անցնող տարում ՀՀ քաղաքացիները ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին առավել հաճախ դիմել են այդ երկրում իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալու խնդրով: Երկրորդ տեղում արդար քննություն չիրականացնելու մասին ահազանգերն են: Երրորդ տեղում ՌԴ միգրացիոն օրենսդրության խախտման հետևանքով վտարման որոշումների վերաբերյալ բողոքներն են, չորրորդ տեղում՝ ՔԿՀ-ներում և ձերբակալված անձանց պահման վայրերում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման մասին բողոքները:

«Ունենք նաև մեկ դիմում հեղինակային վարձատրության հետ կապված և մեկ բողոք դպրոցում երեխայի իրավունքների ոտնահարման վերաբերյալ»,- լրագրողներին հայտնեց Տատյանա Մոսկալկովան:

Եթե մինչ այժմ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ դիմելուց հետո այլ երկրների քաղաքացիները ստիպված էին երկար սպասել արձագանքի՝ կապված տեղեկատվության փոխանակման երկարատև ընթացակարգերի հետ, ապա այսուհետև այդ գործընթացը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար շատ ավելի պարզեցված կլինի:

Այսօր Երևանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է ամրապնդել ՄԻՊ ինստիտուտների համագործակցությունը և ավելի օպերատիվ արձագանքել ստեղծված խնդիրներին: Իսկ երկու կառույցների կապն ապահովելու համար երկու երկրներում նշանակվելու են ՄԻՊ հատուկ ներկայացուցիչներ:

© Sputnik / Nelli Danielyan Արման Թաթոյան
Омбудсмен Армении Арман Татоян  - Sputnik Արմենիա
Արման Թաթոյան

«Ամենակարևորն այն է, որ անմիջական համագործակցություն կլինի Հայաստանի ՄԻՊ հատուկ ներկայացուցչի և ՌԴ-ի գործընկերոջ միջև: Ընդ որում, դա կարող է լինել ինչպես էլեկտրոնային շփման եղանակով, այնպես էլ հեռախոսակապով: Այսինքն՝ խիստ հրատապ դեպքերում գրավորից պետք է հնարավորինս ձերբազատվել»,- ասաց Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ մինչ ՄԻՊ գրասենյակը նամակով դիմում է ռուսաստանյան գործընկերոջը, մինչ ստանում է պատասխան, երկար ժամանակ է անցնում, ինչը հնարավորություն չի տալիս բարձրացված խնդիրներին օպերատիվ արձագանքելու:

Այսուհետև նման դեպքերում ՄԻՊ-ը հնարավորություն կունենա ոչ միայն արագ արձագանքել քաղաքացու ներկայացրած հարցին, այլև անհրաժեշտության դեպքում ժամանակին իրավական խորհրդատվություն տրամադրել դիմողին:

© Sputnik / Nelli Danielyan ՌԴ ՄԻ հանձնակատար Տատյանա Մոսկալկովա
Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова - Sputnik Արմենիա
ՌԴ ՄԻ հանձնակատար Տատյանա Մոսկալկովա

 

Լրահոս
0