ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու և խորացնելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: