00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընտանիք. ավանդույթները պահպանում են, օրենքը` քանդում

© Sputnik / Asatur YesayantsП/к на тему "Новый проект закона против семейного насилия: реформа или зло для нашего общества?"
П/к на тему Новый проект закона против семейного насилия: реформа или зло для нашего общества? - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները, գրողներն ու հոգևորականները դեմ են Հայաստանում «Ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին, որը նրանց կարծիքով` կխարխլի ավանդական ընտանիքի հիմքերն ու արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայ հասարակությանը գործարաններ ու ձեռնարկություններ են պետք. միայն արդյունաբերության նախկին մակարդակը վերականգնելու դեպքում Հայաստանը կկարողանա հաղթահարել տնտեսական ճգնաժամն ու հաղթահարել «հայկական ընտանիքի» քանդման գործընթացը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց հրապարակախոս Լիա Ավետիսյանը։

Վերջին շրջանում անընդհատ քննարկվող օրինագծի առնչությամբ նա մի պատմություն հիշեց, որը շատ հստակ արտացոլում է այդ օրենքի անհեթեթությունը։

«Հայ ակադեմիկոսների զավակներն ամուսնանում են ԱՄՆ-ում, երեխա են ունենում։ Երեխայի լնդերը սկսում են քոր գալ, և ծնողները տանում են բժշկի։ Բժիշկը հետաքրքրվում է, թե ծնողներն ինչպես են հանգստացնում երեխային, երբ նա անհանգիստ է լինում։ Մայրը պատմում է, որ լնդերին կոնյակ է քսում»,- պատմեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` նույն գիշեր մի խումբ ոստիկաններ ու սոցծառայության աշխատակիցներ, առանց նախազգուշացնելու, ներխուժում են նրանց բնակարան ու երեխային խլում ընտանիքից։ Վեց ամիս շարունակ Լոս Անջելեսի հայ համայնքն ու եկեղեցին պայքարում են երեխային վերադարձնելու համար, հարցը հասնում է սենատորներին։

© Sputnik / Asatur YesayantsԼիա Ավետիսյան
Лия Аветисян  - Sputnik Արմենիա
Լիա Ավետիսյան

«Կես տարի անց երեխային վերադարձնում են։ Այդ ամբողջ ընթացքում ընտանիքը սաստիկ սթրես է ապրում։ Երեխային հակադեպերսանտներ են տալիս, և դա, բնականաբար, ազդում է նրա առողջության վրա»,- նշեց նա։

Ավետիսյանը կոչ արեց պայքարել գործազրկության, ընտանեկան բռնության ու դաժանության այլ դրսևորումների դեմ` երկրում վերականգնելով արտադրական ավանդույթները։

«Հայ տղամարդը սովոր է աշխատանքի։ Այդ հրեշային քարոզչության համար գումարներ ծախսելու փոխարեն գործարաններ ու ձեռնարկություններ կառուցեք»,- ասաց գրողը։

Աբսուրդի թատրոն

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանցն էլ իր հերթին նշեց, որ այդ օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը արմատապես հակասում է հայկական ավանդույթներին ու աբսուրդի թատրոն է հիշեցնում։

«Մեր օրենսդիրները, իշխանավորները միշտ ասում են, թե դեմ են այդ օրենքին ու, իհարկե, կողմ են ազգային ավանդույթներին, ընտանիքն էլ ազգային ավանդույթների հիմքն է։ Մի կողմից չի ընդունվում բազմազավակ ընտանիքների մասին օրենքը, մյուս կողմից ընդունվում է օրենք, որը կարող է քայքայել ընտանիքը։ Բացի այդ, մեր «բարի» արևմտյան գործընկերներն այնքան են մտածում հայ ժողովրդի բարեկեցության մասին, որ պատրաստ են միլիոններ ծախսել, որպեսզի այդ ժողովուրդն ու հայ երեխաները լավ ու երջանիկ ապրեն», — ասաց հայր Արսենին։

Հոգևորականի խոսքով` այդ հանգամանքը շոյող է, բայց աբսուրդը սկսվում է այն ժամանակ, երբ տեսնում ես, թե այդ օրենքն ինչպես է կիրառվում Արևմուտքում։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանց
Иерей Арсений Григорянц  - Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանց

Եկեղեցականի խոսքով` օրինակները բազմաթիվ են, երբ առանց դատական քննության, պարզապես խնամակալության մարմնի ներկայացուցչի որոշմամբ երեխային վերցնում են ընտանիքից։

«Մեր պատկերացումներով` սարսափելի հանցագործություն է, երբ ընտանիք է քանդվում, և երեխան խորը դեպրեսիա է ապրում։ Բացի այդ, երբ մորը զրկում են ծնողական իրավունքից, նա կարող է պարզապես խելագարության հասնել։ Եվ ահա այսօր մենք կանգնած ենք (Ընտանեկան բռնությունների մասին) նոր օրենքի ընդունման շեմին։ Նման օրենքների ընդունումը ֆաշիզմի է հանգեցնում», — ավելացրեց նա։

Փաստորեն, հայր Արսենիի խոսքով, երեխաներին կարող են ծնողներից խլել առանց հետաքննություն անցկացնելու։

«Իսկ ի՞նչ եք անում այս իրավիճակում դուք։ Դառնում եք խելոք ստրուկներ։ Ցանկացած խոսքի ազատություն, ժողովրդավարություն, բոլոր այս խոսքերը կորցնում են իմաստը։ Ինչու՞ ենք մենք կանգնած գենդերային և ընտանեկան բռնության մասին օրենքների շեմին։ Սա կրկնակի հարված է, մեկը` ուղղահայաց (ամուսնու և կնոջ միջև), մյուսը` հորիզոնական (ծնողների և երեխաների միջև)», — ասաց եկեղեցականը` ավելացնելով, որ նման օրենքի ընդունումը կարող է ամբողջությամբ քայքայել ընտանիքն ու մարդուն մենակության դատապարտել։

«Ի՞նչ է պետք ժամանակակից գլոբալիստներին, —հարցնում է եկեղեցականն ու համոզված պատասխանում,- ստանալ կառավարվող աշխատուժի շուկա»։

Իրավիճակը Հայաստանում

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն էլ ներկայացրեց Հայաստանի քննչական կոմիտեի հրապարակած տվյալները։

«2016 թվականի ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեն հետաքննել է սպանության 16 և ընտանեկան վեճերի ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու յոթ դեպք։ Յոթ սպանություն իրականացվել է թմրանյութերի և ոգելից խմիչքների ազդեցության տակ», — ասաց Այվազյանը։

Նա ավելացրեց, որ բացի այս ամենից, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրինագծում նշված է «կանխարգելման» դրույթը, բայց բուն տեքստում չի բացատրվում, թե հատկապես ինչ կանխարգելման մասին է խոսքը։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Այվազյան
Айк Айвазян - Sputnik Արմենիա
Հայկ Այվազյան

«Բացի այդ, արդեն երկար տարիներ խոսվում է բազմազավակ ընտանիքների իրավունքների պաշտպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին, բայց ոչինչ չի փոխվում, անգամ օրինագիծ չկա», — ասաց Այվազյանը։

Կոտայքի Թեմի Առինջ գյուղի Սբ. Աստվածածին և Սբ. Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանն էլ խոսեց հայկական հասարակության նյութական, սոցիալական, բարոյական և հոգևոր բաղկացուցիչների մասին։

«Մենք լավ ենք հիշում 90-ականները, երբ երկրում հերթով փակվում էին գործարանները։ Արժույթի միջազգային հիմնադրամը խրախուսում էր գործարանների վաճառքը, հաստոցներն ու սարքավորումները ջարդոնի տեղ էին վաճառվում։ Արդյունքում եղավ այն, ինչ ունենք այսօր` քայքայված տնտեսություն, գործազրկություն, և մարդիկ գումար են աշխատում, ինչպես կարողանում են։ Շատերն արտասահման են մեկնում փող աշխատելու, որպեսզի կարողանան կերակրել ընտանիքին», — բացատրեց հոգևոր առաջնորդը։

Նա ավելացրեց, որ ավելի ուշադիր ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ հարցի բարոյական կողմը ոչ մի կերպ չի տեղավորվում օրինագծի համատեքստում։ Եթե նոր օրենքը թույլ տա, որ երեխաներն իրենց ծնողների դեմ բողոք ներկայացնեն կենցաղային տարբեր պատճառներով, արդյունքում մենք կունենանք մի հասարակություն, որը կբացառի դաստիարակության ցանկացած մեթոդ։

© Sputnik / Asatur YesayantsԿոտայքի Թեմի Առինջ գյուղի Սբ. Աստվածածին և Սբ. Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյան
Иерей Смбат Саргсян  - Sputnik Արմենիա
Կոտայքի Թեմի Առինջ գյուղի Սբ. Աստվածածին և Սբ. Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյան
Լրահոս
0