Երևանի կենտրոնում ցրտաշունչ ձմռանը հավաքվել են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը՝ ականատես լինելու, թե ինչպես են վարպետները սառցե արձանիկներ պատրաստում, լուսանկարվելու մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսների հետ։
Ամենագլխավոր հերոսները, իհարկե, դարձան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ինչպես նաև 2017 թվականի խորհրդանիշը` հրե աքաղաղը։ Ձմեռ Պապին հյուրընկալվել ցանկացողները կարող են դա անել դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը։