00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թիրախ դարձած տղան՝ Անկարայից

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган. Архивное фото.
Президент Турции Реджеп Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլում ռուս դեսպան Կարլովի սպանությունը Թեհրանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Գրիբոյեդովի՝ երկու հարյուր տարվա պատմություն ունեցող սպանության հետ զուգահեռների անցկացումն ինքնին բնական է։

Խնջույք Ստամբուլում` սպանության նախադրյալ

Բավական է միայն հիշել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ թուրքերը խնջույք էին կազմակերպել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց` Սիրիային, Հալեպի գրավմանը, այնտեղի ընդդիմությանը սատարելուն վերաբերող ինչ-որ կարգախոսներ հնչեցնելով։

Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Էրդողանի աշխատակազմի համար, որը կարծես, պատրաստ է Սիրիայի կարգավորման հարցում հետ գնալ ու համաձայնել Ռուսաստանի պայմաններին, դիրքորոշում ունենալը դեռ հարցի վերջնական լուծում չէ։
Թեկուզ հենց նրա համար, որ Էրդողանի ազդեցությունը մի երկրի ներսում, որտեղ բավականին ուժեղ են իսլամական տրամադրությունները, ծայրահեղ կերպով թուլացել է։ Եվ, որ ծայրահեղական հասարակությունը, որը Թուրքիայում մեծամասնություն է կազմում, հեշտությամբ կարհամարհի նախագահի եզրահանգումները… Ինչպես եղել է բազմիցս։

Սիրիական գործոն

Մեծ հաշվով, այդպես էլ ստացվում է, եթե դատես Թուրքիայում տիրող ընդհանուր տրամադրությունից։ Ճիշտ է՝ այդ մասին մենք կարող ենք կռահել, հիմնականում, տարբեր սոցցանցերից, սակայն դա էլ բավական է այդ տրամադրությունները հասկանալու համար։

Կարելի է եզրակացնել, որ զգալի մասը բավականին ծայրահեղական է տրամադրված և պարզապես, թույլ չի տա, որ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ օրինական կառավարության դիրքերի ամրապնդման ճանապարհով կարգավորվի սիրիական ճգնաժամը։

Ստեղծված իրավիճակում Էրդողանի (որը մեծ հաշվով կոտրվել է և սիրիական հակամարտության ղազախական փուլին մասնակցելու համաձայնություն է տվել) աշխատակազմի կարգավորման գործընթացին ռուսների ներգրավումը վկայում է այն մասին, որ ռուս դիվանագիտությունը գիտակցաբար սիրիական կարգավորումն ավարտին է հասցնում։

Պաշտոնական Անկարայի լիարժեք մասնակցությունը (Մոսկվայի և Թեհրանի հետ հավասար) Դամասկոսի և «չափավոր ընդդիմության» միջև Աստանայում բանակցությունների կազմակերպմանը շատ բան է փոխում կարգավորման գլոբալ տեսանկյունից հենց քաղաքական իրավիճակում։

ՄԱԿ-ի «բեմում» թուլանում են Արևմուտքի դիրքերը։ Որոշ չափով գործընթացից վերացվում են քաթարցիները, սաուդցիները, իսրայելացիները։

Դա հասկանում է, իհարկե, նաև ինքը` Էրդողանը։ Ի սկզբանե, ըստ նրա ծրագրածի, սիրիական ճգնաժամի հետ էր կապված Օսմանյան կայսրության վերածնման հեռանկարները։ Եվ դրա համար նա լուրջ քայլ կաներ, եթե ժամանակին հաջողվեր արագ գահընկեց անել Բաշար ալ Ասադին։ Սակայն չհաջողվեց։

Ոչ թե ահաբեկչություն, այլ ծրագրած սպանություն

Վերջին երկու տարիների ընթացքում Էրդողանը այնքան լուրջ, ճակատագրական սխալներ է թույլ տվել, որ այսօր, հենց Հալեպի գրավումից հետո, նա ստիպված է գլուխը խոնարհել ռուսների առաջ, և ցանկության հակառակ, մեկնել Աստանա։ Այստեղ նա և նրա ենթակայության տակ գտնվող «չափավոր ընդդիմությունը» պետք է Սիրիայից հարվածի տակ ընկնող տղաներ լինեին։ Էրդողանը չէր ցանկանում, իհարկե, Աստանա մեկնել, սակայն ոչինչ անել չէր կարող։

… Այն, որ Կարլովին սպանողը տեղում ավտոմատից սպանվեց թուրք ոստիկանների կողմից, կարող է միայն մի բան վկայել. մարդասպանին հեռացրել են, որ նա հետաքննությանը ցուցմունք չտա։ Այլապես (մասնագետները դեռ պետք է հաստատեն) բավական կլիներ կրակել միայն նրա ոտքին և ձեռքին, քանի որ նա չէր թաքնվում իրավապահ ուժերից։

Իսկ դա նշանակում է, որ կատարվածը ամենևին էլ ահաբեկչություն չէ, ինչպես փորձում է ներկայացնել թուրքական կողմը, այլ հստակ ծրագրած սպանություն հեռահար նպատակներով` կապված, առաջին հերթին, սիրիական հարցի կարգավորման հետ։

Էրդողանը նախապատրաստվող սպանության մասին, հավանաբար, չգիտեր։ Կամ էլ, հատուկ ծառայությունների աշխատանքը կարգավորելով, գիտակցաբար գործընթացն, ինչպես ասում են, ինքնահոսի է թողել։ Օրինակ, չէր խառնվում մի քանի օր առաջ ռուսական դեսպանատան մոտ կազմակերպած ցույցին։ Որոշակի առումով, կատարվածը հենց նրա համար կարող էր ռուսների և իրանցիների դեմ Սիրիայի համար օգնություն լիներ լուրջ քաղաքական խաղում։

Մեկ ոտքի վրա հավասարակշռություն պահելը վտանգավոր է

Արգելելով Ստամբուլի ռուսական դեսպանատան մոտ ցույցերի անցկացումը, նա ոչ մի կարպ չէր կարողանա արդարանալ ոչ իր ենթակայության տակ գտնվող սիրիական ընդդիմադիրների առաջ, ոչ էլ սեփական ծայրահեղական իսլամիստների, որոնք այսօր Թուրքիայում ուժեղ են ինչպես՝ երբեք։ Եվ իհարկե, այն ինչ եղավ հետո` դեսպանի սպանությունը, ընդամենը տրամաբանական շարունակություն էր։ Էրդողանն, ի սկզբանե, պետք է հասկանար, որ նման իրավիճակում մեկ ոտքի վրա հավասարակշռություն պահել դժվար ստացվի։

Չստացվեց։ Ավելին, այդ կերպ (դեսպանի սպանությամբ) Էրդողանն էլ ավելի սեղմեց վզի օղակը։ Իսկ Աստանա նա ստիպված կլինի մեկնել ցանկացած պարագայում։ Եվ այնտեղ արդեն կլինի ոչ միայն թիրախ հանդիսացող տղան, այլ նա կհամաձայնվի անել այն ամենն, ինչ նրան կթելադրեն։

Այս առումով, կարծում եմ, ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջնականապես ճզմի Անկարային Աստանայում։ Կամ էլ Էրդողանի համար ամեն ինչ կձախողվի, և նա կհրաժարվի Ղազախստան մեկնել։ Այդ դեպքում ստիպված կլինի պատերազմ հայտարարել Ռուսաստանի դեմ կամ երկրից փախուստի դիմել։

Լրահոս
0