00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցСоискатели заполняют анкеты. Архив
Соискатели заполняют анкеты. Архив - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ներկայացրել է 2016թ–ի ընթացքում իրականացված ծրագրերը, զբաղվածության ոլորտի վիճակագրությունը, աշխատաշուկայի իրավիճակն ընթացիկ տարում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանյան մի շարք գյուղերում ատամնաբուժարաններ չկան, ինչի պատճառով «զարգացել է» ատամի հիգիենային չհետևելու ավանդույթը։ Իրավիճակը բարդ է, օրինակ, Արմավիրի մարզի Քարակերտում, Լեռնագոգում, Դալարիկում, Արգինայում, Մյասնիկյանում, Շենիկում։

В Армавирской области Армении по программе организации Дети Армении (COAF) детей учат правильно чистить зубы - Sputnik Արմենիա
Ատամի մեկ խոզանակ բոլորի համար. որոշ համայնքներում ատամ լվանալն անլուրջ գործ է

Գյուղեր էլ կան, որտեղ դասավանդողների պակաս կա. երկու` միմյանցից տարբեր առարկա դասավանդում է մեկ ուսուցիչ։ Լոռու մարզի քահանաներից մեկը վերջերս Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ մարզի մի շարք դպրոցներում պատմության ուսուցիչը եկեղեցու պատմություն է դասավանդում։

ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն ասուլիսի ընթացքում հաստատեց մեր տեղեկությունները։

«Մարզերում մշտապես առկա է նեղ մասնագիտություններով բժիշկների ու մանկավարժների պահանջարկ»,-ասաց նա։

Իսկ մայրաքաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտի աշխատակիցների պահանջարկ կա։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը մտածելու է աշխատավարձերը բարձրացնելու մասին

Արտակ Մանգասարյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց նաև գործազուրկների և աշխատանքի տեղավորվածների վերաբերյալ։

«2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության կենտրոններում գրանցվել է 95 հազար 800 քաղաքացի, որոնցից 88 հազար 800-ը գործազուրկներ են»,-ասաց Մանգասարյանը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանք փնտրողների թիվն աճել է 8.2 տոկոսով, իսկ բուն գործազուրկներինը` 5.6 տոկոսով։

Մանգասարյանն այս ցուցանիշը չի կապում աշխատատեղերի նվազման հետ։ Նրա խոսքով` աշխատանք փնտրողների թվի աճն ուղիղ համեմատական է զբաղվածության ոլորտում միջոցառումների ակտիվացման հետ։

«Պարզապես ավելի շատ մարդ է ընդգրկվել մեր ծրագրերում»,- հաստատեց նա։

Աշխատանք փնտրողների 23.6 տոկոսը կամ 19 հազար 100-ը երիտասարդներ են։ Աշխատանք փնտրող հաշմանդամներն էլ 2900-ն են։

«Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 15 հազար 592 մարդ։ Նրանցից 7927-ն ապահովվել է սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքով»,- ասաց Արտակ Մանգասարյանը։

Նա տեղեկացրեց, որ «Գործազուրկների աջակցության տրամադրում» ծրագիր է գործում։ Մանգասարյանի խոսքով` երիտասարդներն աշխատանքի տեղավորվելիս փորձառության խնդիր են ունենում։

Ծրագրում ընդգրկված երիտասարդներին 3 ամսով տեղավորում են աշխատանքի, փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, վճարում սոցիալական վճարները, աշխատավայրում պրակտիկայի ղեկավարին ևս փոխհատուցում են 20 տոկոսի չափով։ Գործում է ևս մի ծրագիր, որով գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում է կազմակերպվում։

Լրահոս
0