ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը դեկտեմբերի 19-ի երեկոյան զինված հարձակման էր ենթարկվել Անկարայում ցուցահանդեսում զբոսնելու ժամանակ։
Ծանր վիրավորված դեսպանին տեղափոխել էին հիվանդանոց։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ՌԴ դեսպանը քիչ առաջ մահացավ։