00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը ծանոթացել է Երևանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

© President Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе
Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 19 եկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում և Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում:

© President Հանրապետության նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ
Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе - Sputnik Արմենիա
Հանրապետության նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ

Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է, քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրականացման արդյունքում, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:

Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված վերոնշյալ ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով:

© Photo : President Նախագահը ծանոթացել է Երևանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին
Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе - Sputnik Արմենիա
Նախագահը ծանոթացել է Երևանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահին զեկուցել է քաղաքի հարավային մուտքի կառուցման աշխատանքի արդյունքները, ինչպես նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախատեսված հետագա աշխատանքները:

Ըստ այդմ՝ հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է վերգետնյա հետիոտն անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: Արդյունքում՝ իրացվել է թվով 217 գույքային միավոր` 6,543 հազ ԱՄՆ դոլար փոխհատուցմամբ: Հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար:

© President Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը
Серж Саргсян присутствовал на церемонии открытия новой дороги, связывающей проспект Аршакуняц - улицу Шираки - Арташатское шоссе - Sputnik Արմենիա
Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը

Քաղաքապետի հավաստմամբ, արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որոնց շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Այն կկրի «Էրեբունի-Երևան-2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին:

Նախատեսվում է 2019 թվականին ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որի արդյունքում բնակիչներին կհանձնվի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4 վարչական շրջաններն իրար կապող շուրջ 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ճանապարհը՝ զգալիորեն բեռնաթափելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:

Լրահոս
0