ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից (շուրջ՝ 500 կրակոց) և դիպուկահար հրացաններից (34 կրակոց) խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (մոտ 35 անգամ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: