Մհեր
Մհերը Sputnik Արմենիայի եթերում պատմել է տեսահոլովակի նկարահանումների մասին, խոսել առաջիկա ծրագրերից՝ ընդգծելով, որ երգարվեստում սերնդափոխությունը պետք է կատարվի պրոֆեսիոնալ հենքով ՝ հայրենասիրական բարձր պատասխանատվության զուգորդմամբ: Ի դեպ, հայտնի երգիչը նոր երգից մի քառյակ է երգել հատուկ Sputnik-ի լսարանի համար:
«Ես ուզում էի ունենալ Նոր տարվա մասին մի երգ, բայց չէի ուզում մենակ հանդես գալ: Քանի որ Նոր տարին ընտանեկան տոն է, որոշեցի, որ նախագծում ընդգծվի ընտանիքի գաղափարը, այդ պատճառով տեսահոլովակում նկարահանվեցին երգչուհիներն ու նրանց զավակները»,- ասաց երգիչը:
Մհերի տեսանյութը եթերում կլինի դեկտեմբերի 20-ից հետո: Երգիչը հուսով է, որ երգը կսիրվի ու բոլորը կերգեն այն, հատկապես՝ Նոր տարին դպրոցներում նշելիս: