00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լավագույնը». Մերի Մուսինյանը քանոն նվագել է սովորեցնում Մաքսիմ Գալկինին

© FacebookМэри из Еревана на шоу "Лучше всех" на Первом канале
Мэри из Еревана на шоу Лучше всех на Первом канале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում բնակվող Մերի Մուսինյանը մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Լավագույնը» հեռուստաշոուին: Նա ոչ միայն գերեց հաղորդավար Մաքսիմ Գալկինին ու հանդիսատեսին, այլև ծրագրի ընթացքում հայտնի հաղորդավարին քանոն նվագել սովորեցրեց:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Տաղանդավոր հայ փոքրիկը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Լավագույնը» շոուի՝ Հայաստանը ներկայացնող առաջին մասնակիցն է:

Մերի Մուսինյանը քանոն է նվագում ռուսական «Լավագույնը» հեռուստանախագծում - Sputnik Արմենիա
«Լավագույնը». փոքրիկ Մերիի ելույթը ռուսական հայտնի հեռուստանախագծում

Հեռուստաշուի թողարկումներից մեկի ժամանակ ուրիշ հայ փոքրիկներ էլ են ելույթ ունեցել՝ Ալեքսանդր Բեյլերյանն ու Սոֆյա Բաղդասարյանը, որոնք բնակվում են Մոսկվայում:

Մերին հայտարարեց՝ «Ծովինար Հովհաննիսյան, «Էքսպրոմտ»», ու նուրբ մատները սահեցրեց քանոնի վրայով: Նա իր գեղեցիկ կատարումով հմայեց Մաքսիմ Գալկինին: Գալկինը, Մերիի կատարումից ոգևորված, որոշեց ինքն էլ քանոն նվագել, իսկ հետո խոսեց հայերեն:

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», — Եղիշե Չարենցի հայտնի բանաստեղծության այս տողն արտասանեց հաղորդավարը:

Մերին թեև դեռ 10 տարեկան է, բայց արդեն հասցրել է մի շարք երկրներում լինել` Ֆրանսիայից մինչև Ամերիկա: Երկու անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի հայտնի «Քարնեգի հոլ» համերգասրահում:

Նա սովորում է հանրակրթական դպրոցի հինգերորդ դասարանում, իսկ քանոնի դասեր է ստանում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանում): Մերին երազում է, որ իր քանոնի ձայնը հնչի հոլիվուդյան բոլոր ֆիլմերում և քանոնը հայտնի գործիք դառնա ամբողջ աշխարհում:
Ընտանիքում նա առաջին երաժիշտն է, հարազատներից և բարեկամներից ոչ ոք պրոֆեսիոնալ երաժշտությամբ չի զբաղվել: Հայկական ազգային գործիքը միշտ սիրել է Մերիի մայրը` Անուշ Աղաջանյանը, որն էլ նրան տարել է երաժշտական դպրոց:

Լրահոս
0