00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2016 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակը

© fullmoviedМюзикл "Ла-ла-ленд"
Мюзикл Ла-ла-ленд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան Тime ամսագիրը 2016 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակն է կազմել: Պարբերականի ցանկում ընդգրկված ֆիլմերից շատերն արդեն հասցրել են մեծ ճանաչում ձեռք բերել:

10-րդ տեղ. «Առափնյա ծանծաղուտ»

Ռեժիսոր Խաումե Կոլետ-Սերայի կամերային դրամատիկ թրիլերը մեկուկես ժամ շարունակ ստիպում է էկրանին գամված մնալ: Սերֆինգով հետաքրքրվող գլխավոր հերոսուհու մասին պատմող Ֆիլմի հիմնական նկարահանումներն անցել են Լորդ-Հաու կղզու տարածքում, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Սյուժեի համաձայն՝ ամերիկուհի Նենսին ժամանում է Մեքսիկա` «ալիք որսալու», որտեղ սերֆինգով էր զբաղվել նրա լուսահոգի մայրը: Սակայն հսկայական շնաձկան հետ հանդիպումն իսկական մղձավանջի է վերածում աղջկա դրախտային հանգիստը:

9-րդ տեղ. «Ամենքին՝ ըստ արժանվույն»

Ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի ֆիլմը պատմում է Ջեյք անունով տղայի հանկարծակի փոխված կյանքի մասին. Ընդունվելով քոլեջ՝ նա տեղավորվում է հանրակացարան և ընկղմվում 1980-ականների ուսանողական կյանքի արատավոր հորձանուտում: Սեքսուալ հեղափոխություն, հարբած խնջույքներ, անքուն գիշերներ, թեթև թմրանյութեր, թանկարժեք հագուստ և լավագույն երաժշտություն` այս ամենը կյանքի իմաստ է թվում այնքան ժամանակ, քանի դեռ Ջեյքը չի բախվում սեփական անհոգության հետևանքներին:

8-րդ տեղ. «Լա-Լա Լենդ»

«Լա-Լա Լենդ» են անվանում ոչ միայն Լոս Անջելեսը, այլև երևակայական և երազանքների աշխարհի մեջ ընկղմվելով՝ դաժան իրականությունից հեռանալու երևույթը: Դեմիեն Շազելի նոր ֆիլմը, որն արժանացել է Վենետիկի «Ոսկե առյուծ» կինոփառատոնի մրցանակին, հենց այդ մասին է. պատանի Միան սուրճ է մատուցում կինոաստղերին` երազելով մի օր հայտնվել մեծ էկրաններին, իսկ տաղանդավոր ջազ երաժիշտ Սեբաստիանը ստիպված է բարերում օրվա հաց վաստակել: Սակայն ցանկալի հաջողության ճանապարհը կարող է փոխել նրանց վերաբերմունքը. կարո՞ղ է արդյոք սերն ավելի ուժեղ գտնվել, քան բաղձալի փառքը:

7-րդ տեղ. «Աշտարակ»

Ռեժիսոր Քիտ Մեյթլանդի վավերագրական ֆիլմը նվիրված է 1996 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած սարսափելի իրադարձություններին: Այդ օրը դիպուկահարը բարձրացավ Տեխասի համալսարանի աշտարակի վերնահարկ ու կրակ բացեց: 96 րոպե շարունակ նա պատանդության մեջ պահեց համալսարանական քաղաքը: Երբ կրակոցները լռեցին, պարզվեց, որ 16 զոհ կա, ավելի քան 30 տուժած:

6-րդ տեղ. «Մանչեսթերը ծովի մոտ»

Քեննեթ Լոներգանի դրաման, որում հանես են գալիս Քեյսի Աֆլեքն ու Միշել Ուիլյամսը, պատմում է անհաջողակ Լիի պատմությունը, հասարակ սանտեխնիկ, որը ստիպված է վերադառնալ հարազատ քաղաք եղբոր հանկարծակի մահից հետո: Լիին նշանակում են դեռահաս զարմիկի խնամակալ, և նրանք երկուսով ստիպված են լինում բախվել իրենց ընտանիքի անցյալի տհաճ գաղտնիքներին:

5-րդ տեղ. «Լռություն»

Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում աստղային մի քանի անուն է հնչում՝ Էնդրյու Հարֆիլդ, Ադամ Դրայվեր և Լիամ Նիսոն: Սյուժեի համաձայն՝ XVII դարում երկու եկեղեցական բռնության և հետապնդումների են ենթարկվել Ճապոնիայում ճանապարհորդելու ժամանակ: Նրանք Ճապոնիա էին մեկնել իրենց ուսուցչին գտնելու և տեղաբնակներին Ավետարանի մասին պատմելու համար:

4-րդ տեղ. «Նա»

Ռեժիսոր Փոլ Վերխովեի նկատմամբ հնարավոր չէ անտարբեր լինել. նրա և էքսցենտրիկ ու ցանկացած էքսպերիմենտի պատրաստ Իզաբել Յուպերի ստեղծագործական դաշինքը չէր կարող չգրավել հանդիսատեսի ուշադրությունը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին` Միշել Լեբլանը, տեսախաղերի մշակմամբ զբաղվող ընկերության 49-ամյա սեփականատեր է, հաջողակ կին: Մի անգամ նրա տուն է ներխուժում դիմակավորված մի մարդ, դաժան ծեծի ենթարկում և բռնաբարում կնոջը: Ավելի ուշ Միշելը հասկանում է, որ նրա նկատմամբ անհասկանալի ձգողականություն է զգում:

3-րդ տեղ. «Լավինգ»

ԱՄՆ-ում ստրկատիրությունը չեղյալ հայտարարեցին 1865 թվականին, սակայն ոչ վաղ անցյալում` 1967 թվականին, որոշ նահանգներում միջռասայական ամուսնություններն արգելվում էին օրենքով: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 16-ին Կաննի փառատոնում: Ֆիլմը պատմում է Լավինգ ամուսինների մասին (նրանց մարմնավորել են Ջոել Էդգերտոնը և Ռուտ Նեգան), որոնց դատապարտում են միջռասայական ամուսնության համար:

2-րդ տեղ. «Պատերսոն»

Ջիմ Ջարմուշի նոր ժապավենը պատմում է Պատերսոն անունով վարորդի (Ադամ Դրայվեր) մասին, որն ապրում է Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում: Ազատ ժամանակ նա բանաստեղծություններ է գրում սիրելի կնոջը` Լորային: Պատերսոնը առօրյա կյանքի գեղեցկությունը հաղորդում է բանաստեղծություններին և ամենուրեք պոետների հանդիպում: Պատերսոնը գրում է իր համար և գրածները տպագրելու մտադրություն էլ չունի, բայց մի փոքր իրադարձություն փոխում է նրա կյանքը:

1-ին տեղ. «Լուսնի լույսը»

Ռեժիսոր Բարի Ջենքինսի կինոպատմությունը, որը բաղկացած է երեք մասից պատմում է Խիրոն անունով աֆրոամերիկացու կյանքի մասին: Ընտանեկան անհաջողությունները, հասակակիցների հետ բախումներն ու ոչ ավանդական կողմնորոշման գիտակցումը, տարիների անդադար և տաժանակիր փնտրտուքները Խիրոնին ստիպում են ուղիներ գտնել սեփական եսն ընդունելու համար:

Օգտագործվել են filmpro.ru-ի նյութերը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0