ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարկված հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ 22-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Գագիկ Սուրենյանի ներկայացրած կանխատեսման համաձայն՝ Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտում այս գիշեր ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի մինչև —23 աստիճանի, իսկ լեռնային առանձին հատվածներում՝ հատկապես Աշոցքում, որն ամենացուրտ գոտին է՝ կհասնի —35 աստիճանի:
Երևանում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում այս գիշեր ջերմաստիճանը կկազմի —13-ից —15, իսկ վաղը ցերեկը՝ —4-ից —6 աստիճան, իսկ ցարադիր գոտիներում՝ գիշերը՝ —18-ից —20, ցերեկը՝ —5-ից —7 աստիճան: