ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ (շուրջ 350 կրակոց): Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել էր 450 կրակոց: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել էր նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):