ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 17-ի առավոտյան թուրքական Կայսերի քաղաքում պայթել է պայթուցիկ սարքերով լցված մի ավտոմեքենա, հաղորդում է ՌԵՆ ՏՎ ալիքը՝ հղում անելով NTV-ին:
Հեռուստաընկերության տվյալով՝ ականապատ ավտոմեքենան պայթել է Էրջիես համալսարանի մոտ գտնվող կանգառում այն պահին, երբ մեքենային է մոտեցել զինվորականներ տեղափոխող ավտոբուսը: NTV հեռուստաընկերությունը, հղում անելով թուրք բժիշկներին, հաղորդում է, որ մոտ 25 մարդ է տուժել:
Զոհերի և վիրավորների մասին ստույգ տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ բոլոր տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ:
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: Նշվում է նաև, որ պայթյունի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Դեկտեմբերի 10-ին երկու հզոր պայթյուն էր որոտացել Ստամբուլի կենտրոնում՝ Vodafone մարզադաշտից ոչ հեռու: Ահաբեկչության զոհ էր դարձել 40 մարդ:
Նյութի ռուսերեն տարբերակը