00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ալիք՝ հայալեզու հաղորդումներով. Իսպանիայի հայերի ահազանգը

© Sputnik / Aram NersesyanАналоговое телевидение
Аналоговое телевидение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսպանիայում այսօր հեռարձակվում է ադրբեջանական մի ալիք, որը նաև հայալեզու հաղորդումներ է ցուցադրում: Տեղեկությունը մեզ հաղորդեց Բարսելոնայում ապրող հայկական մի ընտանիք: Հեռուստաալիքն ունի նաև ինտերնետային տարբերակ, բայց Հայաստանում ապրողների համար արգելափակված է:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. «ATV international» հեռուստաալիքը բացահայտ ադրբեջանական է: Թողարկվում է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում: Բարսելոնայում ապրող Գոհարը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ օրվա ընթացքում հեռարձակվում են հայալեզու հաղորդումներ, որոնց միջոցով սփյուռքահայերի շրջանում ցանկանում են ատելություն սերմանել հայկական իշխանությունների և բանակի հանդեպ: Ընդ որում, «սև» գործը կատարում են գրական, անթերի ու մատչելի հայերենով: Հիմնականում լուրերը հաղորդում է հայերեն վարժ խոսող մի կին, երբեմն էլ՝ մի տղամարդ:

«Հենց տեսնում ենք հայերեն բան են խոսում, ուզած-չուզած նայում ենք, հենց շատ ենք ջղայնանում, փոխում ենք ալիքը»,- պատմեց Գոհարը:

Թեև Գոհարի ընտանիքը նոր է գաղթել Իսպանիա, գիտեն հայկական իրականությունը, բայց օտարության մեջ նրանց գրավում է հայկական խոսքը: Համաձայն էլ չեն լինում, մի ականջով լսում են:

Назиля Мехтиева - Sputnik Արմենիա
Ադրբեջանուհուն հայրենիքում քննադատել են Երևան մեկնելու համար

«Հայի նման են խոսում, կասկածում ես՝ խոսողը հա՞յ է, թե՞ ադրբեջանցի: Ամեն ինչ ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Զարմանում ես, թե ամեն օրվա նորություններն ինչպես են այդքան արագ հաղորդում»,-ասաց Գոհարը:

Նա պատմեց նաև, որ այդ հեռուստաալիքն ավելի ակտիվ «աշխատում» էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ: Կնոջ համար մինչև օրս հանելուկ է մնացել, թե ինչպես էին իրադարձություններն այդքան օպերատիվ լուսաբանում, կարծես մեկը լիներ, որ Հայաստանից տեղում լուրեր հաղորդեր:

«Իրենց Ալիևին են գովում, իսկ մեր ղեկավարին՝ փնովում, բայց մենք ամեն ինչ լավ գիտենք, չեմ կարծում, որ մեզ՝ հայերիս, վրա այդ հաղորդումները որևէ  ազդեցություն կունենան: Պարզապես դեռ պատասխան չեմ գտնում, թե ում համար են հեռարձակում այդ հաղորդումները»,- ասաց նա:

Այն, որ Ադրբեջանում թիրախ են վերցրել հայկական սփյուռքը, պարզ է դառնում վերջին գործողություններից, որոնք պարբերաբար լուսաբանվում են մամուլում: Օրինակ՝ վերջերս ադրբեջանական haqqin.az կայքը գրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա նաև ոմն Արմեն Վիրաբյան:

Президент Армении Серж Саргсян дал интервью генеральному директору МИА Россия сегодня Дмитрию Киселеву для Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. Երևանի և Բաքվի միջև միակ թեժ վայրը շփման գիծն է

Արմեն Վիրաբյան անունով երիտասարդը Գերմանիայից տեսաուղերձ տարածեց, որ չի պատրաստվում մեկնել Բաքու, և տարածվածն ապատեղակատվություն է: Նա Գերմանիա է մեկնել սովորելու, ոչ թե քաղաքական ապաստան խնդրելու: ArmLur կայքը զրուցել էր նրա եղբոր հետ: Վերջինս պատմել էր, որ եղբայրը հեռախոսազրույց է ունեցել այս պահին Բաքվում գտնվող, իրեն լրագրող ներկայացնող Սյուզան Ջաղինյանի հետ, դրանից հետո էլ տարածվել է այս ամբողջ պատմությունը: Իսկ այդ տիկնոջ հետ Վիրաբյանների ընտանիքը ժամանակին բարեկամական հարաբերություններ է ունեցել:

Տեսաուղերձում Արմեն Վիրաբյանը նշել է, որ խաբեբաների զոհ է դարձել և պատրաստվում է դատի տալ ադրբեջանական կայքին:

Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ Ադրբեջանը ցանկանում է սփյուռքում բնակվող հայերին «թակարդը» գցել՝ այդկերպ ներգրավելով նրանց Բաքու:

Տեղեկացնենք, որ Իսպանիայում հեռարձակվող ադրբեջանական ալիքի վերաբերյալ դիմեցինք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին: Նա ասաց, որ Իսպանիայում այդ հեռուստաալիքը գրանցված չէ, իր տեղեկություններով՝ հայերն այնտեղ այդ հաղորդումները չեն դիտում:

Լրահոս
0