ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Spuutnik. Դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր դեմքը վստահել է ամուսնուն, և Վահիկ Մարտիրոսյանը շպարել է կնոջը:
Instagram-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ հայտնի դիմահարդարը սկզբում փորձում է շտկել ամուսնու սխալները, իսկ հետո առանց ընդդիմանալու սպասում է արդյունքին:
Դիմահարդարման ավարտից հետո Գոհարը նմանվում է ամուսնուն:
Հիշեցնենք, որ 23-ամյա Գոհար Ավետիսյանն ու գործարար Վահիկ Մարտիրոսյանն ամուսնացել են այս տարվա նոյեմբերի 19-ին: Պսակադրությունը կայացել է Երևանում՝ հայկական ավանդույթներով: