ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Անցած գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է —31, Տաշիրում` —23, Գյումրիում` —22, Հրազդանում` —20, Երևանում` —16 աստիճանի:
«Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է»,- գրել է Գագիկ Սուրենյանը:
«Հիդրոմետ» ծառայության հրապարակած կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: