ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. 82 տարեկան Անդրե Սեֆերյանը մահկանացուն կնքել է Փարիզում: Այս մասին գրում է Nouvelles d'Armenie-ն։ Պարբերականը հայտնում է, որ Սեֆերյանը Վետերանների ազգային ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2016-ի փետրվարին։
Անդրե Սեֆերյանի հրաժեշտի արարողությունը կանցնի հայկական Սուրբ Մարիամ եկեղեցում։
Սեֆերյանը մասնակցել է ֆրանսիական դիմադրության շարժմանը, որի նշանավոր դեմքերից մեկը հայ բանաստեղծ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանն է։
Նյութի ռուսերեն տարբերակը