00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծրունի. «ԱԱԾ-ի հետ «զրույցը» ընտանիքիս ուղղված քողարկված սպառնալիք է»

Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունուն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ կայացած զրուցից հետո նրան սկսել է մտահոգել իր ընտանիքի անվտանգությունը: Այս մասին Արծրունին հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցին:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայտնի երգիչ, կոմպոզիտոր, հասարակական գործիչ Վահան Արծրունին հակաօրինական է համարում ԱԱԾ ներկայացուցիչների հետ զրույցը: Նրան Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրել դեկտեմբերի 12-ին, ասել են, որ ցանկանում են «զրուցել» և չորս հարցի պատասխան ստանալ:

«Զանգեցին բջջային հեռախոսիս: Ինչ-որ մեկը ներկայացավ որպես ԱԱԾ աշխատակից և հրավիրեց զրուցելու: Խոսակցությունն իմ քաղաքական համակրանքների ու հակակրանքների մասին էր, ամռանը Խորենացու փողոցում տեղի ունեցած դեպքերի մասին, ընդդիմության ներկայացուցիչների հետ ունեցած կապերի, իմ եկամուտների,  բնակության վայրի ու ընտանիքիս անդամների մասին»,- ասաց Արծունին՝ ավելացնելով, որ դա «իր ընտանիքին ուղղված քողարկված սպառնալիք է»:

Նա խոստովանեց, որ մինչև հիմա իրեն՝ որպես ՀՀ քաղաքացու, անհանգստացնում է իր և իր ընտանիքի անվտանգությունը, քանի որ երկու օրվա ընթացքում խոսել է մի քանի փաստաբանի հետ, որոնք հաստատել են, որ հարցաքննության նման տարբերակը սահմանադրական իրավունքի խախտում է. Արծրունուն ԱԱԾ են հրավիրել առանց ծանուցագրի:

Կարեն Ավետիսյան և Վահան Արծրունի - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱրտԲոքս. Վահան Արծրունի

Նման հանդիպումներ իրականացնելու համար, նախևառաջ, ծանուցագիր են ուղարկում, որում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, այնուհետև հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում:

«Իսկ իմ դեպքում այդ ամենը շրջանցվել է: Միայն ինձ զանգահարած հեռախոսահամարն ու ԱԱԾ տեսախցիկները կարող են ապացուցել, որ այդ հանդիպումը կայացել է, եթե ԱԱԾ-ն հերքի այն»,- ասաց Արծրունին:

ԱԱԾ-ում նա հարցրել է՝ այս հանդիպումն արդյոք Սահմանադրության խախտո՞ւմ չէ, նրան պատասխանել են, որ ամեն ինչ օրինական է և զրույցն ընդամենը 4 հարցի է վերաբերում: Սակայն Արծրունու համար մինչև հիմա էլ այս զրույցը որևէ բացատրություն չունի, քանի որ ինքը Խորենացու դեպքերին չի մասնակցել, իսկ ԱԱԾ-ն էլ չի զբաղվում այդ իրադարձությունների քննությամբ:

Արծրունին արդեն նամակ է հղել Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով պարզել իրավիճակը: Օմբուդսմենը նրա նամակին կպատասխանի դեկտեմբերի 19-ին: Անկախ այդ պատասխանի բնույթից, Արծրունին շարունակելու է պայքարել իր իրավունքների համար:

Լրահոս
0