ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 3 թեկնածուներից հաղթող ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը։
Ընտրություն կատարելիս` հաշվի առնվել լրագրության բնագավառում, ինչպես նաև գրականության ասպարեզում նրա բեղմնավոր գործունեությունը, կառավարման բնագավառում՝ պետական կառավարման համակարգում, երկարամյա աշխատանքային փորձը և հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը: