ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Մոտ 10 օր առաջ Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը հասնում էր 17 հազարի, իսկ այսօր` 5000-ի, ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
«Հոսպիտալիզացիայի քանակը մնացել է նույնը, բայց ընդհանուր հիվանդացության մակարդակն իջել է»,-ասաց նախարարը։
Նախարարն անդրադարձավ նաև ոլորտում կաշառքի վերացմանն ուղղված պայքարին։ Նա հայտնեց, որ այդ հարցը քննարկման փուլում է։ Օրինակ` բուժաշխատողներին, նախարարի խոսքով, ուղարկվել են շրջաբերականներ, և բոլորը համապատասխան առաջարկություններ են անում։
Լրագրողների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե կաշառք վերցնողներն ինչպես կարող են առաջարկություններ անել կաշառքի վերացման ուղղությամբ։