ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել և ցավով նշել, որ չի մասնակցելու «Քրիսթալ Փելասի» հետ խաղին, որն անցկացվելու է Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում:
Ֆուտբոլիստը նախորդ խաղի ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել, և այդ պատճառով նա բաց կթողնի առաջիկա հանդիպումը:
«Ինձ հաջողվեց անցած կիրակի գրավել «Տոտենհեմի» դարպասը: Ես ցավում եմ, որ չեմ կարող լինել թիմի հետ այս երեկո: Հաջողություն եմ մաղթում տղաներին»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով իր գոլի տեսագրությունը:
«Քրիսթալ Փելաս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 23:55-ին: