ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 14-ի երեկոյան Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ որպես փարիզեցիների աջակցության նշան սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին։ Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Այսօր երեկոյան, ժամը 20։00-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն, ինչ կխորհրդանշի Փարիզի աջակցությունը Հալեպին ու նրա բնակիչներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իդալգոն։
Ce soir, à 20h, la @LaTourEiffel s'éteindra pour rappeler symboliquement le soutien de la Ville de @Paris à #Alep et à tous ses habitants pic.twitter.com/ApJOkKrXw5
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) 14 декабря 2016 г.