00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմ լինելով՝ կողմ. ՀԱԿ-ը սխալմամբ կողմ քվեարկեց

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱԿ-ը սխալմամբ կողմ քվեարկեց 1000 դրամների մասին օրինագծին: Քվեարկությունից հետո խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խնդրեց իրենց «կողմ» ձայները համարել «դեմ»:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի-Sputnik. ԱԺ արտահերթ նիստում այսօր ընդունվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը` երկրորդ կառավարության կողմից կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերը` առաջին ընթերցմամբ:

Օրինագծերի փաթերթին կողմ քվեարկեց` 95, դեմ`7, ձեռնպահ` 1 պատգամավոր:

Քվեարկության ավարտին, սակայն, Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ խմբակցությունը շփոթվել և կողմ է քվեարկել, ուստի խնդրեց իրենց «կողմ» ձայները համարել «դեմ»:

Նիստի մեկնարկին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին մահացած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:

Լրահոս
0