Sputnik Արմենիային հաջողվել է կազմակերպել Կուդզաևի հանդիպումը հայ բժիշկների և հիվանդների հետ, որոնց հետ նա վերջին անգամ շփվել էր հեռավոր 1988թ-ին։
Բժիշկը չգիտեր, թե ով է գալու իր հետ հանդիպմանը։ Նրա ուրախությունը շատ մեծ էր, երբ տեսավ իր փրկած հիվանդներին, որոնք 1988թ-ին երեխա էին։
Նա երբեք չի մոռացել նրանց մասին, և չնայած տարիներին, հիշողության մեջ պահպանել է Հայաստանում կատարած վիրահատությունների մանրամասները։
Շատ ջերմ էր նաև հանդիպումը գործընկերների հետ, որոնք Կուդզաևի հետ փրկել են շատ մարդկանց կյանքեր։